character, mark, print, note, impression, stamp;
seal;
bodkin;
blemish;
confirmation.
• . ի-աչ հլ. «կնիք, խարան, նշան» ՍԳր, «օրինակ, նշան» Յայսմ., «մեռոնով օծում» Ադաթ. Մաշտ., «նամակի վրայ կնիք, ստորագրութիւն» Եւս. պտմ., որից դրոշմել ՍԳր. Եւս. քր. և պտմ. Եզն. Ագաթ., դրոշմիչ Վեցօր., դրոշմաբար Ոսկ. յհ. ա. 45, դրոշմաւրութիւն Եւս. քր., անդրոշմ Սեբեր.. դրոշմաճառ դրոշմ Վեցօր. 162 (լաւագոյն ընթերցուածն է դրոշմած առ դրոշմ), խա-չադրոշմ Անան. եկեղ., ձուլադրոշմ Շար., նկարադրոշմ «գիր, նշանագիր» Յերոն., նը-շանադրոշմ Սեբեր.։ Նոր բառեր են՝ դրոշմա-թուղթ, նամակադրոշմ, դրոշմանիշ։
• Lag. Gesam. Abhd. 62, 13 դրօշակ բառի հետ. drafš արմատից, որ մեր-ժում է Հիւբշ. 147։ Justl, Dict. kurde 181 ռառիս հետ նոյն է դնում պրս. [arabic word] durōš «է գործի իմն ի գործեաց արիւնառուացօ, քրդ. [arabic word] durūw «նը-շան, խարան, մարմնի վրայ մնացած հետք, դէմքի նմանութիւն»։ Canini, Ft. étym. 89 պրս. darāyiš «գծել, դրոշմել»։ Հիւնք. դրօշել բայից։ Mul-ler, WZKM, 10, 354 դրօշ «արձան» բառի հետ։ Scheftelowitz, BВ 29, 67 պրս. duroš «խարան» բառից փոխա ռեալ. մ մասնիկ է։ Պատահական նմա-նութիւն ունի ասոր. [syriac word] ︎ rušmā «նշան»։ Justi, Kurd. gram. 94. քրդ. durūw դնում է հյ. դրոշմ բառից՝ շ-ի անկումով և մ> ձայնափոխութեամբ։
• ԳՒՌ.-Ղրբ. տրիւշմը «խոզի ականջի վրայ կտրելով արուած նշան՝ ճանաչելու համար (դամղա)», Ջղ. դ'րօշմել «կնքելու ժամանակ մանուկը մեռոնով օծել», Եւդ. Պլ. (կատակի լեզւով) թրօշմէլ, Ասլ. դ'ռօշմէլ՝ «լաւ ծեծել, գանահարել».-Կայ և դրոշմ Ակն. «մարդու բնական կազմուածքը»։